ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Համերգ՝ Արցախից ժամանած երեխաների համար

Համերգ՝ Արցախից ժամանած երեխաների համար
10.10.2020 | 20:30

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Երևան իմ սեր» հիմնադրամի միասնական ջանքերով այսօր տեղի ունեցավ համերգ հատուկ Արցախից ժամանած երեխաների համար։
Սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները և փոքրիկների կողմից սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ